Հակաահաբեկչական գործողություններ՝ Կատալոնիայում

Կատալոնիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում Բարսելոնայի մի շարք բնակավայրերում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իսպանական աղբյուրներին:

Կատալոնիայի իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ գործողությունը սկսվել է տեղական ժամանակով 4.30-ին: Մինչ այս պահը նրանք արդեն իրականացրել են 12 խուզարկում և մի քանի ձերբակալություն, որոնց թիվը դեռևս պարզ չէ:

Հետաքննությունը սկսվել է մոտավորապես ութ ամիս առաջ: Նախնական տվայլների համաձայն՝ խոսքը գնում է կազմակերպված հանցագործության և ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող խմբավորումների մասին: Նշվում է նաև, որ  հետաքննության ընթացքում կատալոնական ոստիկանությանը աջակցել են Բելգիայի իրավապահ մարմինները:

Ներկա պահին Իսպանիայում ահաբեկչության սպառնալիքի՝ հինգ հնարավորից չորրորդ աստիճան է հայտարարված: Այստեղ պարբերաբար անցկացվում են ենթադրյալ ծայրահեղականների ձերբակալման գործողություններ: Իսպանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2015 թ.-ից առ այսօր ահաբեկչական կապերի մեղադրանքով ավելի քան 200 մարդ է ձերբակալվել:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.