Ռուսաստանը և Ճապոնիան կոչ են անում խաղաղ ճանապարհով լուծել Հյուսիսային Կորեայի խնդիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն անհանգստացած են Կորեական թերակղզու հետ կապված իրավիճակի վատթարացմամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կոչ ենք անում տարածաշրջանային հարցերում ներգրավված բոլոր երկրներին զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից և ձգտել խաղաղ, կառուցողական երկխոսությունների ամրապնդմանը», - հայտարարել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ ընդհանուր խնդիրը կարող է լուծվել վեցակողմ (Հս. Կորեա, Չինաստան, ԱՄՆ, Ռուսաստան, Հվ. Կորեա և Ճապոնիա) բանակցությունների վերսկսմամբ:

«Բանակցությունների ընթացքում մենք զրուցել ենք նաև միջազգային խնդիրների մասին: Քննարկվել են միջազգային կազմակերպությունների, ինչպես օրինակ ՄԱԿ-ի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ համագործակցությունը, որում Ճապոնիան դեռևս մշտական անդամ չէ», - ռուս-ճապոնական բանակցությունների մասին խոսելով՝ շարունակել է Պուտինը:

Իր հերթին Սինձո Աբեն հայտարարել է, որ Ռուսաստանը և Ճապոնիան կշարունակեն պնդել, որ Հս. Կորեան հետևի ՄԱԿ-ի Անտանգության խորհրդի՝ միջուկային զենքի նախագծման արգելքի վերաբերյալ բանաձևին: «Ես և նախագահ Պուտինը կարծում ենք, որ Ճապոնիան և Ռուսաստանը կշարունակեն հետագա համագործակցությունը Հս. Կորեայի խնդրի շուրջ»,- նշել է վարչապետը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.