Ռուսական օդուժի խոսակցությունները գաղտնալսող բրիտանական լրտեսական օդանավ է հայտնաբերվել

2.99 ֆունտ արժեցող բջջային հավելվածի միջոցով հայտնաբերվել է բրիտանական հույժ գաղտնի լրտեսական օդանավ, որն ուղարկված էր Վլադիմի Պուտինի օդուժի խոսակցությունները գաղտնալսելու առաքելությամբ: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:

650 միլիոն ֆունտ արժողությամբ «Rivet Joint» կոչվող ռազմական օդանավը նկատվել է 8200 մետր բարձրության վրա, երբ փորձել է տեղեկատվություն հավաքել Բալթիկ ծովում գտնվող ռուսական ռազմաբազայի վերաբերյալ:

Կալինինգրադի ռազմածովային ավիաբազայի խիստ գաղտնի առաքելության ձայնագրությունը հայտնվել է համացանցում և բազմաթիվ դիտումներ հավաքել:

Երեքշաբթի՝ ապրիլի 25-ին մեկնարկած անգլոամերիկյան համատեղ գործողությունն իրականացվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր  Պուտինի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությանն ընդառաջ:

Ինքնաթիռ վերահսկողները գրառել էին ինքնաթիռի արագությունը, թռիչքի ուղղությունը և ուղերթի համարը, երբ այն մոտեցել է ռուսական ափին:

Թագավորական Միացյալ ծառայությունների ինստիտուտի ղեկավար Ջասթին Բրոնքը բացատրել է. « «Rivet Joint»-ը հատուկ գործողություններ է իրականացնում ռուսական օդուժում, ինչպես օրինակ՝ որոնում է նրանց ռադարները: Մեծ Բրիտանիային և ԱՄՆ-ին անհրաժեշտ է իմանալ ռուսական բարձր հաճախականության ռադարների աշխատանքը»:

«Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ցանկանում են պատասխան ստանալ, քանի որ ռուսները չեն հրապարակում իրենց բարձր հաճախականության ռադարների տվյալները, որպեսզի բրիտանական և ամերիկյան ծառայությունները նույնպես վերլուծության իրականացնեն»,- նշել է Բրոնքը:

Պաշտպանական ուժերը նշել են, որ օդանավի գործողությունները համաձայնեցված են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հետ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.