Սիրիական կառավարության պատվիրակությունը ժամանել է Աստանա

Սիրիայի կառավարության պատվիրակությունը ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարիի գլխավորությամբ ժամանել է Աստանա՝ մասնակցելու սիրիական հակամարտության հարցով բանակցություններին։ Այս մասին հայտնել է սիրիական «SANA» լրատվական գործակալությունը։

Սիրիական հակամարտության կարգավորման հարցով բարձր մակարդակի 4-րդ բանակցությունները կայանալու են այս ամսվա 3-4-ին։ Նախորդ հանդիպումը, որին մասնակցել են Ռուսաստանի, Իրանի , Թուրքիայի պատվիրակությունները, Հորդանանի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, կայացել է մարտի 14-15-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.