ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակցուհին ամուսնացել է ԻՊ ահաբեկչի հետ. CNN

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակցուհին, որն ուղարկվել էր Սիրիա մասնակցելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից մեկի գործի հետաքննությանը, սիրահարվել և ամուսնացել է ահաբեկչի հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը։

ՀԴԲ-ի թարգմանչուհի Դանիելա Գրինը խաբել էր իր ղեկավարությանը, թե ուր է պատրաստվում գնալ հետաքննություն անցկացնելու համար, և այդ մասին զգուշացրել էր իր ամուսնուն՝ Դենիս Կասպերտին։ Նրանք ամուսնացել են 2014 թ., սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գրինը մի քանի շաբաթ անց նոր հասկացել է, որ սխալ է գործել, և վերադարձել է ԱՄՆ, որտեղ նրան ձերբակալել են։ Նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման և ազատ էր արձակվել նախորդ տարվա ամռանը։

2015 թ. հոկտեմբերին CNN-ը հայտնել էր, որ 39-ամյա Կասպերտը (Գրինի ահաբեկիչ ամուսնը) ոչնչացվել է Սիրիայում ամերիկյան ռազմաօդային ուժերի ռմբակոծությունների ժամանակ։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը Կասպերտին ընդգրկել էր «առանձնապես վտագավոր» ահաբեկիչների ցուցակում։ Աղբյուրի հայտնած տվյալների համաձայն՝ գերմանաբնակ նախկին ռեփերը անդամակցում էր Իսլամական պետությանը դեռևս 2012 թվականից։

  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.