Բաշկորտոստանում ուղղաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել

Բաշկորտոստանում ուղղաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել, նրանցից մեկը «Light Air» ավիաընկերության օդաչու էր: Այս մասին ՏԱՍՍ պարբերականին հայտնել է տրանսպորտային դատախազության պետի տեղակալ Մայա Իվանովան:

Արտակարգ իրավիճակների ծառայություններից տեղեկացրել են, որ փրկարարները զոհվածների մարմինները հայտնաբերել են ուղղաթիռի անկման վայրում՝ Բաշկորտոստանի Բելորեցկ շրջանում:

«Ուղղաթիռի անկման վայրում հայտնաբերվել են բոլոր երեք ուղևորների մարմինները, այդ թվում օդաչուն և անտառային տնտեսության երկու աշխատակից: Վերջիններս անտառային հրդեհների իրավիճակի վերաբերյալ մոնիթորինգ էին անցկացնում»,- տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալության զրուցակիցը: 

Ուղղաթիռը պատկանում է «Light Air» ավիաընկերությանը: Ուղղաթիռի անհետացման մասին հաղորդումը ստացվել է 14:20: Այն թռչել է Ուֆայից դեպի Բելորեցկ. ուղղաթիռի փրկարար ազդանշանն արձանագրվել էր արբանյակային փրկարար որոնողական համակարգի կողմից: Պրիվոլժսկի քննչական վարչության տրանսպորտի կոմիտեն հետաքննություն է սկսել միջադեպի առիթով:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.