Թրամփն աշխատանքից ազատել է ՀԴԲ-ի տնօրենին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպսասելի կերպով աշխատանքից հեռացրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին՝ հայտարարելով, որ վերջինս արդյունավետ չի աշխատում։ Այս հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմիին ազատել է աշխատանքից», - հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերը։ Նշվում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն ժամակավորապես ղեկավարում է Քոմիի՝ արդեն նախկին տեղակալը։

Հենց Ջեյմս Քոմին էր վարում Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ կապեր ունենալու մասին գործի հետաքննությունը։ Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր պարտության մեջ մեղադրում էր Քոմիին, քանի որ վերջինս ընտրություններից 10 օր առաջ Քլինթոնի դեմ հետաքննություն էր սկսել՝ կապված Էլեկտրոնային նամակագրության հայտնի գործի հետ։

Քոմիի՝ պաշտոնից հեռանալուն կողմ էր նաև ԱՄՆ-ի արդարադատության նախարար, երկրի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը։ Սպիտան տունը հրապարակել է Սեշնսի նամակը, որտեղ նշվում է, որ ՀԴԲ-ին նոր ղեկավարություն է անհրաժեշտ, իսկ այդ կառույցի տնօրենը պետք է լինի մարդ, որն «ընդունում է ամերիկյան արդարադատության սկզբունքները և հետևում է կանոններին»։

Նշենք, որ Ջեյմս Քոմիին Հետքաննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնին 2013 թ. 10 տարի ժամկետով նշանակել էր Բարաք Օբաման։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.