Թրամփը կատարեց իր ամենաանսպասելի և վտանգավոր քայլը. CNN

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) պետ Ջեյմս Քոմիին աշխատանքից հեռացնելը դարձավ Դոնալդ Թրամփի «ամենաանսպասելի և վտանագվոր» քայլը նրա պաշտոնավարման ամբողջ ընթացքում. այս կարծիքն է հայտնել CCN-ի թղթակից Քրիս Չիլիզը։

Լրագրողը կարծում է, որ մեկ այլ պետության միջամտությունը ամերիկյան ընտրություններին պարզելու հետաքննությամբ զբաղվող մարդուն աշխատանքից հեռացնելը «վախեցնող ազդանշան է» ամբողջ ամերիկյան հասարարկության համար:

Ըստ Չիլիզի՝ Քոմիին պաշտոնանկ անելու վերաբերյալ տրված բացատրություններն այնքան էլ համոզիչ չեն:

«Եթե, ինչպես նշում է ԱՄՆ դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենստայնը, Քոմիին ազատել են Քլինթոնի դեմ հարուցված գործի ընթացքում լիազորությունները չարաշահելու պատճառով, ապա ինչու՞ Թրամփը դա ավելի շուտ չէր անում: Չէ՞ որ նախագահ դառնալով՝ Թրամփը խրախուսել էր ՀԴԲ-ի պետին լավ աշխատանքի համար», - հիշեցնում է լրագրողը:

«Տպավորություն է ստեղծվում, որ նախագահն ազատվել է այն մարդուց, որն իր կարծիքով, կարող էր Թրամփի համար անցանկալի եզրակացությունների հանգել»,- գրում է Չիլիզը:

Հիշեցնենք, որ Թրամփը Քոմիին պաշտոնանկ էր արել գլխավոր դատախազ, արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսի խորհրդով: Նախագահի խոսքերով՝ Քոմին ի վիճակի չէ արդյունավետ կերպով ղեկավարել վարչությունը: Քոմիի պաշտոնաթողությունից հետո ՀԴԲ-ի ժամանակավոր տնօրեն կնշանակվի նրա տեղակալ Էնդրյու Մաքեյբը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.