ՆԱՏՕ-ն ամբողջովին կախված է ԱՄՆ-ից. Ֆինլանդիայի նախագահ
ՆԱՏՕ-ն փաստացի եվրոպական կառույց չէ. այն ամբողջովին կախված է ԱՄՆ-ից։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ֆինլադիայի նախագահ Սաուլի Վեյնեյմյո Նիինիստյոն։
«Չեմ ցանկանում ՆԱՏՕ-ի դեմ ինչ-որ բան ասել, սակայն, եթե նույնիսկ Դոնալդ Թրամփը մեղմացնի իր քննադատությունը Դաշինքի հասցեին, մեկ է՝ դա եվրոպական կառույց չէ։ Հյուսիսատլանտյան դաշինքն ամբողջապես կախված է ԱՄՆ-ից», - Ֆինլանդիայի նախագահի հայտարարությունը մեջբերել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթը։
Նիինիստյոյի խոսքով՝ Եվրամիությունը պարտավոր է ապահովել անդամ պետությունների անվտանգությունը։
«Անվտանգությունն ավելի կարևոր է քան զարգացումը։ Տարիներ շարունակ մենք կարծել ենք, որ անվտագության մասին անհանգստանալու կարիք չկա, սակայն իրավիճակն այժմ շատ է փոխվել։ Կարծում եմ՝ ավելի լավ կլիներ, եթե Բրյուսելը կարողանար ԵՄ քաղաքացիներին անվտանգության երաշխիքներ տալ», - ասել է Ֆինլանդիայի նախագահը։