ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին բացասական են վերաբերվում և՛ հանրապետականները, և՛ դեմոկրատները. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմիին աշխատանքից ազատելուց առաջ վերջինիս բացասական էին վերաբերվում թե դեմոկրատները, թե հանրապետականները։ Այս մասին ԱՄՆ-ի նախագահը խոսել է Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ։

«Մեծ ատելություն կար Քոմիի նկատմամբ հատկապես այն ժամանակահատվածում, երբ նա շատ փափուկ էր վերաբերվում Հիլարի Քլինթոնին։ Վերջինս չափազանց մեծ արտոնություններ էր ստացել Քոմիի կողմից», - ասել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը վստահություն է հայտնել, որ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածուն պատիժ կկրի ծառայողական նամակագրության կարգը խախտելու համար։ Քոմին, սակայն, համարեց, որ այդ գործում Քլինթոնին պետք չէ մեղավոր ճանաչել։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին։ Նա այդ որոշումը կայացրել է ԱՄՆ-ի գխավոր դատախազ, արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսի խորհրդով։ Վերջինս պնդում էր, որ Քոմին լավ չի կատարում իր աշխատանքը։

Քոմին ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնում նշակավել է Բարաք Օբամայի կողմից 2013 թ. և ղեկավարել է այն մոտ 4 տարի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.