Էրդողանն անձամբ է հետևում իր թիկնապահների և ցուցարարների միջև ծեծկռտուքին (տեսանյութ)

«Ամերիկայի ձայն»-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ հետևում Վաշինգտոնում հայ և քուրդ համայնքների կողմից կազմակերպված ցույցի ընթացքում տեղի ունեցող ծեծկռտուքին։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի հայ և քուրդ համայնքները բողոքի ացկիա էին կազմակերպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, որը մայիսի 16-ին Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Ակցիան սկսելուց քիչ անց Էրդողանին սատարող մի խումբ մարդիկ հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա։ Տեղի ունեցած բախումների հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 9 մարդ, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.