Մարիա Զախարովան հասցեական հայտարարությամբ է հանդես եկել արցախա-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածության վերաբերյալ

«Ռուսաստանը՝ որպես Լեռնայի Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդ, դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումը և կողմերին կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հակամարտության գոտում լարվածությունը նվազեցնելու համար», - հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիյա Զախարովան:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք եռակողմ հանդիպում սպասվում է ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև՝ հաշվի առնելով վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը՝ Զախարովան ասել է, որ դեռևս ոչինչ չի պատրաստվում հայտարարել:

«Տարբեր աղբյուրների համաձայն՝ մայիսի 15-ին ադրբեջանական կողմից շփման գծի հակառակ կողմում գտնվող զինվորական օբյեկտ է գնդակոծվել: Հակառակ կողմը համապատասխան արձագանք է տվել: Ռազմական օբյեկտի վերաբերյալ տեղեկությունները, վնասի չափը և զոհերի առկայության մասին տվյալները հակասական են»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը կառավարվող հրթիռից կրակ էր բացել պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել էր մեկ ռազմական տեխնիկա: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել էր կորուստներ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.