Ադրբեջանական զինուժը կրակ է վարել սեփական դիրքերի ուղղությամբ (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 19-ին, Ադրբեջանի Զինված ուժերը, փորձելով դիմել հերթական սադրիչ գործողություններին, կրակ են վարել սեփական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ մամուլի ծառայությունը։

«ՊԲ առաջնագծում տեղադրված տեսադիտարկվող համակարգերն արձանագրել են, որ ժամը 12:15-12:19-ի և 13:32-13:36-ի սահմաններում շփման գծի Սեյսուլան-Յարըմջա հատվածում հակառակորդը, նախնական տվյալներով, 60 միլիմետրանոց ականանետերից կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նշված հատվածներում տեղի են ունեցել պայթյուններ: Նշվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդի ճամբարում կամ անձնակազմը չի տիրապետում իր մասնագիտական պարտականություններին, կամ բացակայում է ուղղահայաց կառավարումը և ցանկացած հրամանատար առաջնագծում իրեն թույլ է տալիս գործողություն իրականացնելու որոշում ընդունել կամ էլ հակառակ դեպքում նման ստոր քայլերով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հող է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար», - գրում է Արցախի պաշտպանությաննախարարության պաշտոնական կայքը (nkrmil.am):

Նշվում է նաև, որ հայկական կողմը հավատարիմ է մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և որևէ գործողություն, առավել ևս խոշոր տրամաչափի զինատեսակներից, չի իրականացրել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.