Ռուսատանն ի զորու է պատասխանել ցանկացած ագրեսիայի. ՌԴ փոխվարչապետ

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը համոզված է, որ Ռուսաստանը կարող է պատասխանել դրսից եկող ցանկացած ագրեսիայի՝ միևնույն ժամանակ բացարձակապես խաղաղ պետություն մնալով. պաշտոնյայի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանն անշուշտ խաղաղ պետություն է: Մեզ համար ամենակարևորը մեր սահմանների և մեր համախոհների անվտանգության ապահովումն է: Բայց և այնպես, մենք այնպիսի զինատեսակներ ունենք, որանք կարող են հակահարված տալ ցանկացած թշնամու»,- հայտարարել է ՌԴ փոխվարչապետը:

Ավելի վաղ՝ «մինչև 2025 թ. ՌԴ Զինված ուժերի վերազինման նախագծի» կազմման համար տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Պուտինը նշել էր, որ 2018-2025 թ.թ. ընթացքում վերազինման պետական ծրագիրը թույլ կտա բարձրացնել ռուսական զինված ուժերի մարտունակությունը:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագիրը կարժենա 30 տրիլիոն ռուբլի: Ենթադրվում է, որ այդ նախագիծը կհաստատվի 2017 թ. ամռանը:

Պաշտպանության նախարարի տեղեկացմամբ՝ վերազինման նախագիծը ներառում է ինտելեկտուալ զենքի ստեղծում, տիեզերական խմբերի թարմացում, ինչպես նաև ավտոմատ կառավարման համակարգերի, կապի և հետախուզության նորագույն սարքավորումների, օդային և ցամաքային անօդաչու սարքերի կիրառում:

Ռոգոզինը հավելել է, որ Ռուսաստանը պարաստվում է նաև հրաժարվել հին զինատեսակների արդիականացումից, քանի որ «դա կասեցնում է վերազինման նախագծի առաջընթացը»:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.