Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնին վերընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Վստահ եմ, որ Ձեր հետագա պաշտոնավարման ընթացքում բարեկամ և հարևան Իրանը կշարունակի իր վերընթաց զարգացման ուղին՝ կարևոր և նշանակալի ներդրում ունենալով տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման գործում:

Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր բնագավառներում՝ արձանագրելով մեր ժողովուրդների միջև փոխգործակցության որակական նոր մակարդակ: 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ Ձեր նախաձեռնություններում, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն», - ասվում է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

Հիշեցնենք, որ Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին համոզիչ հաղթանակ էր տարել մայիսի 19-ին անցկացված նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 57%-ը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.