Ռուսաստանը և Թուրքիան չեղարկել են առևտրային սահմանափակումները

Ռուսաստանը և Թուրքիան համատեղ փաստաթուղթ են ստորագրել, որի համաձայն՝ կողմերը փոխադարձաբար չեղարկում են  առևտրային սահմանափակումները. փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների փոխվարչապետեր Արկադի Դվորկովիչը և Մեհմեդ Շիմշեկը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրի համաձայն՝ պաշտոնական հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Թուրքիայի կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ մայիսի 22-ին Դմիտրի Մեդվեդևը մասնակցել է նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որի շրջանակներում նա բանակցություններ է վարել իր թուրք գործընկերոջ հետ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից, Ստամբուլ կատարելիք այցի շրջանակում ՌԴ վարչապետը բանակցություններ կվարի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.