Թրամփը շարունակում է կողմ լինել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և վարչապետ Պաոլո Ջենթիլոնիի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է  «տրանսատլանտյան միասնությունը» Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հարցում. այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։

«Նախագահ Թրամփը նշել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել Ղրիմում և Ուկրաինայի արևելքում իրականացվող գործողությունների համար, և հավելել է, որ խիստ կարևոր է Ռուսաստանին համոզել կատարել Միմսկի համաձայնագրով հաստատված պարտավորությունները »,- ասվում է Սպիտակ տան կատարած հայտարարության մեջ։

CNN-ի փոխանցմամբ՝ իտալական կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Թրամփը քննարկել է նաև «ԱՄՆ-ի և Իտալիայի դաշնակցությունը, ինչպես նաև ռազմական համագործակցության նախադրյալները ահաբեկչության դեմ պայքարում»։ ԱՄՆ-ի նախագահը շնորհակալություն է հայտնել իտալացի գործընկերներին Իսլամական պետության դեմ պայքարում ունեցած ներդրման և Լիբիայում դիվանագիտական ջանքերի գործադրման համար։

Հանդիպման ընթացքում պաշտոնյաները քննարկել են նաև «Մեծ յոթնյակի» առաջիկա գագաթնաժողովը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.