Կանադայի վարչապետը չի պատասխանել Թրամփի նկատմամբ վստահություն ունենալու մասին հարցին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չի պատասխանել հարցին, թե արդյոք վստահում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, երբ վերջինիս հասցեին Մեծ Բրիտանիայի կողմից մեղադրանքներ հնչեցին Մանչեսթրի ահաբեկչական գործողության հետաքննության տվյալների տարածման վերաբերյալ։ Այս մասին լրագրողները Կանադայի վարչապետին հարցրել էին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացումից առաջ կայացած ճեպազրույցի ընթացքում։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, թե պատրաստվում է ԱՄՆ-ի նախագահին հասկացնել, որ այն հետախուզական տվյալները, որոնցով փոխանակվում են Լոնդոնը և Վաշինգտոնը, չպետք է հրապարակվեն։ Այս մասին նա հայտնել է COBRA կառավարական հանձնաժողովի արտակարգ նիստի ամփոփման ընթացքում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Reuters գործակալությունը, բրիտանական ոստիկանությունը հաստատել էր ԱՄՆ-ի հետ Մանչեսթրի ահաբեկչության հետաքննության տվյալների փոխանակումը դադարեցնելու մասին տեղեկատվությունը։ «Դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք համոզվենք, որ այլևս տեղեկատվության չարտոնված արտահոսք տեղի չի ունենա»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան դադարեցրել էր ԱՄՆ-ին տեղեկատվության տրամադրումն այն բանից հետո, երբ ամերիկյան New York Times թերթը հրապարակել էր Մանչեսթրի համերգային համալիրում գործարկված պայթուցիկ սարքի մանրամասն պատկերները։ Պայթյունի հետևանքով զոհվել էր 22 մարդ, վիրավորվել՝ 64-ը

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.