Աբեն և Մակրոնը քննարկել են Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորությունը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Ռուսաստանի հետ համագործակցության կարևորությունը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նորիո Մարույաման:

Պաշտոնյայի խոսքերով՝ երկու կողմերը քննարկել են Հյուսիսային Կորեայի հարցը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 29-ին Ֆրանսիա կատարելիք այցը:

«Առաջնորդները համաձայնել են, որ միջազգային հարցերում Ռուսաստանի մասնակցությունը շատ կարևոր է, և որ ավելի կարևոր է Ռուսաստանի հետ երկխոսության հաստատումը»,- նշել է Մարույաման:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Կրեմլի մամլո ծառայությունը հաստատել է, որ մայիսի 29-ին Պուտինը կհանդիպի Մակրոնի հետ: Հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.