Վրաստանը որոշել է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ

Վրաստանը որոշել է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Այս մասին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։

«Վերջին տարիներին Վրաստանի և ՆԱՏՕ-ի ակտիվ համագործակցությունը հասել է բարձրագույն մակարդակի։ Վրաստանը հստակ որոշել է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, և մենք ակտիվորեն շարունակում ենք ինտեգրման գործընթացը՝ ավելացնելով բարեփոխումներն այդ ուղղությամբ», - ասել է Վրաստանի վարչապետը։

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը անցկացվում է Թբիլիսիում՝ մայիսի 26-ից 29-ը։ Դրան մասնակցում է ավելի քան 600 պատվիրակ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներից, ինչպես նաև Դաշինքի հետ համագործակցող ավելի քան 20 երկրների ներկայացուցիչներ։

Մայիսի 26-ից 28-ն անցկացվել են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների լսումները։ Այսօր՝ մայիսի 29-ին, պլենար նիստի ժամանակ նախատեսվում է ընդունել Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրացիային աջակցություն հայտնող հռչակագիր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.