Հյուսիսային Կորեան նոր հրթիռային փորձարկում է կատարել

Հյուսիսային Կորեան հրթիռային նոր փորձարկում է կատարել։ Հրթիռի տեսակը դեռևս հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ դա բալիստիկ հրթիռ է եղել։ Այս մասին գրում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հայտարարությունը։

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ փորձարկումն իրականացվել է հյուսիսկորեական Վոնսան նահագից՝ արևելյան ուղղությամբ։ Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ հրթիռը թռչել է կմ Ճապոնական ծովի ուղղությամբ մոտ 450 կմ։

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։

Արձակված հրթիռը, ենթադրաբար, ընկել է ճապոնական հատուկ տնտեսական գոտու շրջանում. այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Ճապոնիայի նախարարների պալատի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգուին։

«Ներկա պահին մենք ոչ մի տեղեկություն չունենք օդային կամ ծովային օբյեկտների վնասման մասին։ Այս փորձարկումը ուղղակիորեն խախտում է  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Մենք վճռական բողոք ենք ներկայցնում Հս. Կորեայի դեմ», - նշել է Սուգուն։

NHK հետուստաալիքի տվյալների համաձայն՝ թռիչքի բարձրությունն ընդամենը 100 կմ է եղել, իսկ հրթիռը հազիվ է հասել ճապոնական հատուկ տնտեսական գոտի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.