Ռուսական նավատորմը հրթիռակոծել է Սիրիայում ԻՊ դիրքերը

Ռուսական «Ադմիրալ Էսսեն» արագընթաց հածանավը և «Կրասնոդար» սուզանավը «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներով գրոհել են Սիրիայում Իսլամական պետության հենակետերը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

Հարվածների գլխավոր թիրախները Պալմիրայի արևելքում գտնվող ծանր զրահատեխնիկաներն էին, որոնք ահաբեկիչները բերել էին Ռաքքայից։

Նշվում է, որ արձակված բոլոր չորս հրթիռները հաջողությամբ խոցել են թիրախները, ընդ որում, «Կրասնոդար» -ը հարվածներն իրականացրել է ջրի տակից։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նշում է նաև, որ հարվածների մասին նախօրոք տեղեկացրել են ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի Զինված ուժերի հրամանատարություններին։

Վերջին անգամ ռուսական նավատորմը «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներով գրոհել էր ահաբեկիչների դիրքերը նախորդ տարվա նոյեմբերին։ Այն ժամանակ Իդլիբի և Հոմսի շրջանում գտնվող ահաբեկիչների օբյեկտների ուղղությամբ հարվածներն իրականցրել էր «Ադմիրալ Գրիգորովիչ» արագընթաց հածանավը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.