Բաղդադում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է մոտ երեք տասնյակ մարդ

Մայիսի 30-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 27 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել՝ ավելի քան 100-ը։ Այս մասին տեղեկացնում է Al Arabia հետուստաալիքը։

Երեկ գիշեր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Բաղդադի Էլ-Քարադ թաղամասում ականապատ մեքենա է պայթեցրել։

Al Arabia-ի տվյալներով՝ առաջին հարձակման արդյունքում 16 մարդ է զոհվել, 75-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Երկրորդ պայթյունը որոտացել է առավոտյան Աշ-Շուհադաա կամրջի մոտակայքում. պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայում։ Ավելի քան 11 մարդ զոհվել է, վիրավորվել են՝ 35-ը։

Երկրորդ պայթյունի համար Իրաքում գործող ոչ մի ծայրահեղական խմբավորում դեռևս պատասխանատվություն չի ստանձնել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.