Բելգրադը երբեք պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի նկատմամբ. Սերբիայի ԱԳ նախարար

Բելգրադը երբեք պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի նկատմամբ, ինչպես նաև չի փոխի ռազական չեզոքության քաղաքականությունը։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի բացման ժամանակ հայտարարել է Սերբիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։

«Ինչպես բոլորը գիտեն, Ռուսաստանը և Սերբիան բարեկամ և դաշնակից երկրներ են, և մենք շարունակելու ենք պահպանել մեր դաշնակցային հարաբերությունները։ Սերբիան երբեք պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի նկատմամբ։ Դա մեզ համար ոչ միայն քաղաքական, այլ նաև բարոյական հարց է։ Ընկերները մեզ համար ընկերներ են ընդմիշտ», - ասել է Դաչիչը՝ հավելելով, որ Սերբիան պահպանելու է ռազմական չեզոքության քաղաքականութունը։

Այժմ Բելգրադը բանակցություններ է վարում Եվրամիությանն անդամակցելու հարցով։ Ակնկալվում է, որ բանակցությունները կավարտվեն 2019 թվականին։ Սերբ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս նշել են, որ չեն ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին։

Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը կանցկացվի հունիսի 1-ից 3-ը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.