ԵՄ-ի առաջատար երկրների ղեկավարներն արձագանքել են Թրամփի որոշմանը

Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան Եվրամիության ղեկավարության հետ միասին իրենց ափսոսաքն են հայտնել փարիզյան համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ. գրում է lenta.ru-ն:

«Փարիզյան համաձայնագիրը մնում է մեր երկրների միջև համագործակցության հիմնաքարը, որը նպաստում է կլիմայական խնդիրների արդյունավետ լուծմանը և մինչև 2030 թ. սահմանված նպատակների կայուն զարգացմանը»,- նշվում է հայտարարության մեջ:

«Մենք հավատացած ենք, որ փարիզյան համաձայնագրի իրականացումը նշանակալից տնտեսական հնարավորություններ է տալիս անդամ երկրներին, ինչպես նաև ամբողջ աշխարհին»,- ասվում է փաստաթղթում:

Փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման մասին հայտարարելուց հետո նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում վերջինս իր ափսոսանքն է հայտնել: Այս մասին թվիթերյան իր էջում գրում է գերմանական կառավարության մամլո քարտուղար Շտեֆան Զայբերթը:

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս առիթով նշելէ, թե ԱՄՆ-ն թիկունք է դարձրել աշխարհին, մինչդեռ Ֆրանսիան ԱՄՆ-ին թիկունք չի դարձրել:

Նշենք, որ հունիսի 1-ին Թրամփը հայտարարել էր միջազգային կլիմայական կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Նրա կարծիքով՝ դրան անդամակցելը շահավետ չէ ԱՄՆ-ի համար։ Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ն կա՛մ նորից բանակցություններ կսկսի փարիզյան համաձայնագրին վերամիավորվելու համար, կա՛մ «նոր, ԱՄՆ-ի համար արդար պայմաններով գործարքի կնքման համար, որը շահավետ կլինի ամերիկացի ձեռնարկատերերի, աշխատողների, մարդկանց և հարկատուների համար»:

Հայտարարությունն անելուց հետո Թրամփը բացի Մերկելից հեռախոսազրույց է ունեցել նաև, Մակրոնի, ինչպես նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ, որպեսզի բացատրի իր որոշման պատճառները: Բոլոր պաշտոնյաներն իրենց հիասթափությունն են հայտնել նախագահի որոշման առիթով:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.