Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների արաձագանքը Փարիզի համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշմանը

25 խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններ, այդ թվում՝ Adobe-ը, Apple-ը, Google-ը, Facebook-ը, HPE-ը, Intel-ը և Microsoft-ը բաց նամակ էին գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով դուրս չգալ Փարիզյան համաձայնագրից: «Կլիմայական համաձայնագրին ԱՄՆ-ի անդամակցությունը շահավետ է ամերիկյան բիզնեսի և տնտեսության համար»,- ասվում էր նամակում:

Ինչպես նշում է Internatioal Business Times-ը, Թրամփն արհամարհեց շատերի զգուշացումները և հունիսի 1-ին Սպիտակ տան առաջ ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Փարզյան համաձայնագրից:

Տեխնոլոգիական հսկաների ղեկավարներն անմիջապես դատապարտող հայտարարություններով հանդես եկան:

«Ես գիտեմ, որ շատերն են կիսում իմ հիասթափությունը Փարիզյան համաձայնագրից դուրս գալու Սպիտակ տան որոշման հետ կապված: Մինչ այդ ես խոսակցություն ունեցա նախագահ Թրամփի հետ և փորձեցի համոզել նրան մնալ համաձայնագրում: Բայց դա բավական չեղավ»,- թվիթերյան իր էջում գրել է  Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը:

Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը LinkedIn-ի իր էջում հրապարակել է հետևյալ հայտարարությունը. «Փարիզի համաձայնագիրը նոր շուկաներ է ստեղծում նորագույն մաքուր տեխնոլոգիաների համար: Այն նվազեցնում է հետագա կլիմայական վնասները մարդկանց և համաշխարհային կազմակերպությունների համար: Մենք հիասթափված ենք Սպիտակ տան կայացրած որոշման առիթով»:

Ի տարբերություն իր մրցակիցների՝ IBM տեխնոլոգիական ընկերությունը որոշել էր մնալ Թրամփի վարչակազմի կողմում: Սակայն այժմ նա նույնպես քննադատել է համաձայնագրից դուրս գալու որոշումը՝ ասելով. «Կլիմայի փոփոխությունը միջազգային խնդիր է, որը միջազգային լուծում է պահանջում. մենք հավատում ենք, որ աշխարհի համար կարևոր է ջերմոցային գազերի կրճատումը: Այդ պատճառով էլ IBM-ը կողմնակից է Փարիզյան համաձայնագրին անդամակցելուն»:

«Փարիզի համաձայնագրից դուրս գալը վատ է շրջակա միջավայրի, ինչպես նաև տնտեսության համար. այն վտանգի է ենթարկում մեր երեխաների ապագան»,- նշել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Google ընկերության գլխավոր տնօրեն Սունդար Պիչաին  նույնպես դատապարտել է Թրամփի որոշումը՝ ասելով, որ հիասթափված է նրա որոշումից, և հավելել. «Google-ը կշարունակի քրտնաջան աշխատել ավելի մաքուր և բարգավաճ ապագա ստեղծելու համար»:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.