«Հալեպի տառապանքների խորհրդանիշ» համարվող երեխայի հայրը պնդում է, որ արևմտյան ԶԼՄ-ներն օգտագործել են իր որդու լուսանկարը

2016 թ. Հալեպում տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով տուժած երեքամյա Օմրան Դակնիշի հայրը՝ Մուհամմադ Դակնիշը, RT-ի թղթակիցներին պատմել է, թե ինչպես են արևմտյան ԶԼՄ-ները քարոզչական նպատակներով փորձել օգտագործել իր տառապած որդու լուսանկարները։

Նրա խոսքով՝ ավիահարվածի հետևանքով երեխան թեթև վնասվածքներ էր ստացել, սակայն ահաբեկիչնեը և նրանց աջակցող ուժերը փորձել են տեղեկություններ տարածել, որ վնասվածքները շատ ծանր են։

«Զինյալներն իրենց լրատվամիջոցներին համոզում էին, որ երեխան զոհվել է, հետո ասում էին, որ, այնուամենայնիվ, ողջ է։ Ոչ մի վստահություն չկա այդ ԶԼՄ-ների նկատմամբ», - ասել է Մուհամմադ Դակնիշը։

Նա պնդում է, որ իր որդու լուսանկարը տարածել են ապստամբները։ Դակնիշին սկզբում ասել են, որ իր որդին հիվանդանոցում է։ Հետո նա պարզել է, որ երեխային հիվանդանոց են տեղափոխել լուսանկարելու և այդ լուսանկարը քարոզչական նպատակներով օգտագործելու համար։

«Ես զբաղված էի, փորձում էի օգնել իմ հարազատներին դուրս պրծնել շենքից։ Այդ ժամանակ նրանք նկարում էին մեզ՝ հետագայում այդ կադրերն իրենց նպատակներին ծառայեցնելու համար», - նշում է Դակնիշը։

Նա հավաստիացրել է, որ Հալեպի ազատագրումից հետո ինքն իր ընտանիքի, այդ թվում՝ փոքրիկ Օմրանի հետ վերադարձել է իրենց տուն։

2016 թ. արևմտյան ԶԼՄ-ներում սկսեց շրջանառվել երեքամյա Օմրանի հուզիչ լուսանկարը, որը փրկվել էր Հալեպի շենքրից մեկին հասցված ավիահարվածից հետո։  Արևմտյան ԶԼՄ-ներն այդ ավահարվածի համար մեղադրում էին Սիրիայի կառավարական զորքերին և ռուսական օդուժին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.