Սիրիայի կառավարական ուժերն սպառնում են հակահարված տալ ԱՄՆ-ին

Սիրիայի Զինված ուժերի օպերատիվ շտաբի դաշնակիցները, որոնց թվում են նաև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը և Իրանը, հայտնել են ամերիկացի զինվորականների դիրքերն, արաժեշտության դեպքում, գրոհելու իրենց պատրաստակամության մասին։

Հունիսի 6-ին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերի՝ Ալ Թանֆա բնակավայրում գտնվող դիրքերին, ինչի հետևանքով երկու զինծառայող է զոհվել։ Վաշինգտոնն իր գործողությունները բացատրել է նրանով, որ սիրիացի զինվորականները և նրանց զինտեխնիկան «վտանգ էին ներկայացնում կոալիցիոն ուժերի և նրանց դաշնակիցների համար»։

Ալ Թանֆայում նմանատիպ դեպք գրանցվել էր նաև այս տարվա մայիսի 18-ին. այդ ժամանակ նույնպես ԱՄՆ-ի գխավորած կոալիցիան հարվածներ էր հասցրել կառավարական ուժերին։

«Սիրիացի զավակների և մեր դաշնակիցների արյունն էժան չէ, և ԱՄՆ-ին հակահարված տալը նույնպես ունի ժամ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ», - նշված է Սիրիայի դաշնակիցների շտաբի հայտարարության մեջ։

Շտաբն այդ հարձակումն անվանել է նաև «փոքրհոգի ագրեսիա» և ահաբեկչության դեմ պայքարում «ԱՄՆ-ի երեսպաշտության հերթական ապացույց»։

Կոալիցիայի հարձակմանն անդրադարձել է նաև ՌԴ արտգործնախարարությունը։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է, որ հարձակման են ենթարկվել Իրաքի և Սիրիայի միջև ահաբեկիչների կամուրջները պայթեցնել փորձող ուժերը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.