Վաշինգտոնում մահափորձ է կատարվել բարձրաստիճան կոնգրեսմենի նկատմամբ

Վաշինգտոնում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա, որոնց մեջ է եղել նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականների խմբակցության համակարգող Սթիվ Սկալիզը. տեղեկացնում է Fox News-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ պաշտոնյան ազդրի վնասվածք է ստացել. նրա վիճակը կայուն է:

«Ընդհանուր առմամբ տուժել է հինգ մարդ: Ոստիակնությունը ձերբակալել է կասկածյալին»,- CNN-ի եթերում հայտարարել է Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Մո Բրուքսը:

Հրաձգությունը տեղի է ունեցել Վիրջինիայում՝ Ներկայացուցիչների պալատի անդամների հանդիպման ընթացքում: Այդ պահին Սկալիզը և նրա օգնականները բեյսբոլի դաշտում մարզվելիս են եղել: Բրուքսի խոսքերով՝ դեպքի վայրում եղել է հանրապետական Բրեդ Վենստրուփը՝ մասնագիտությամբ բժիշկ, որն էլ առաջին բուժօգնություն է ցույց տվել վիրավորներին:

CNN-ի տվյալներով՝ հրաձգությունը տևել է մի քանի րոպե. ընդհանուր առմամբ 50-100 կրակոց է արվել ինքնաձիգ զենքից: Միջադեպի մասին արդեն տեղեկացրել են նախագահ Դոնալդ Թրամփին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.