Ճապոնիան նոր հակաահաբեկչական օրենք է ընդունել

Այսօր՝ հունիսի 15-ին, Ճապոնիայի օրենսդիրներն ընդունեցին մի հակասական օրինագիծ, որը երկրի իշխանություններին թույլ է տալիս թիրախավորել ահաբեկչական դավադրությունները. գրում է BBC-ն:

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի իշխող դաշինքն առաջադրել է այդ օրինագիծը խորհրդարանի վերին պալատում՝ չնայած ընդդիմության անհամաձայնությանը: Կառավարությունը պնդում է, որ այդ օրենքն անհրաժեշտ է 2020 թ. Ճապոնիայում կայանալիք Օլիմպիական խաղերի ընթացքում անվտանգություն ապահովելու, ինչպես նաև ՄԱԿ-ի համաձայնագրին համապատասխանելու համար:

Քննադատները կարծում են, որ այդ օրինագիծը թուլացնում է քաղաքացիական ազատությունները և կարող է օգտագործվել անմեղ քաղաքացիներին կառավարելու և թիրախավորելու համար:

Ինչպես նշում է BBC-ն, օրենքից դժգոհ հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույցեր են կազմակերպել խորհրդարանի շենքի առաջ:

Օրենքը, որը քրեականացնում է 277 գործողությունների պլանավորումը և իրագործումը, փոխում է կազմակերպված հանցագործությունների մասին գործող օրենքը: Ամբողջ խումբը, կազմված երկու կամ ավել անձանցից, կարող է պատասխանատվության ենթարկվել, եթե խմբի անդամներից որևիցե մեկը ներկա է եղել հանցագործության վայրում:

Նոր օրենքն արգելում է նաև հանցավոր խմբերի ընդլայնումը կամ նրանց անօրինական հետաքրքրությունների տարածումը:

BBC-ի փոխացմամբ՝ Ճապոնիան ստորագրել է միջազգային կազմակերպված հանցավորության դեմ ՄԱԿ-ի համաձայնագիրը, սակայն դեռևս չի վավերացրել այն:

Վարչապետ Աբեն կարծում է, որ այդ օրենքը Ճապոնիային թույլ կտա «սերտորեն համագործակցել միջազգային հանրության հետ ահաբեկչության դեմ պայքարում»:

Օրինագծի սկզբնական տարբերակը ներառում էր 676 հանցագործություններ, որոնք կրճատվեցին՝ դառնալով 277: Բացի լուրջ հանցագործություններից, ինչպես օրինակ ահաբեկչական գործողությունների կազմակերպումը, օրենքը ներառում է նաև մի շարք թեթև հանցանքներ, օրինակ՝ երաժշտության կրկնօրինակում, բազմաբնակարան շենքերի դիմաց նստացույցերի կազմակերպում, կեղծ նամականիշների օգտագործում, սպառողական վարկերի չվճարում և այլն:

Քննադատներին չեն գոհացնում կառավարության այն պատճառաբանությունները, թե այդ գործողությունները կարող են հանգեցնել հանցավոր խմբավոումների ֆինանսավորմանը: Նրանց կարծիքով՝ այս օրինագիծը կառավարությանն անսահմանափակ հնարավորություններ է տալիս:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.