Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ Էրդողանի թիկնապահների ձեբակալման հրամանը պարզաբանելու համար

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան անհամաձայնություն են հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցներին ամերիկյան իշխանություններին արտահանձնելու վերաբերյալ. գրում է RT-ն:

«Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Ումիտ Յալչինի հետ հանդիպման՝ Թուրքիայի մի քանի քաղաքացիների, այդ թվում նախագահի թիկնապահների ձերբակալման վերաբերյալ ամերիկյան իշխանությունների արձակած հրամանը քննարկելու համար: Վերջինս կապված է մայիսի 16-ին Վաշինգտոնում թուրքական դեսպանատան առաջ տեղի ունեցած միջադեպի հետ: Դեսպանին ներկայացվեց, որ դա սխալ, կողմնակալ և իրավական հիմքեր չունեցող որոշում է»,- հաղորդում է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցից դժգոհ ցուցարարները հավաքվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առաջ:  Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցները փորձել էին հեռացնել ցուցարարներին, որի արդյուքում ծեծկռտուք էր սկսվել: Ոստիկանության աշխատանիցները փորձել էին բաժանել նրանց: Անկարգությունների հետևանքով ինը մարդ էր տուժել, երկուսը ձերբակալվել էին:

RT-ն նշում է, որ ամերիկացի դեսպանը մայիսի 22-ին նույնպես հրավիրվել էր Թուրքիայի ԱԳՆ, որտեղ քննարկվել էր ԱՄՆ-ում Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար ոչ պատշաճ անվտանգություն ապահովելու հարցը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.