Մերկելը քննադատել է Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների նախագիծը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համակարծիք է արտգործնախարար Սիգմար Գաբրիելի  և Ավստրիայի կանցլեր Քրիստիանա Կերնայի հետ Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների նախագծի քննադատման հարցում, որը կարող է ազդել նաև եվրոպական ընկերությունների վրա. այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը:

«Այդ հայտարարության հետ կապված համաձայնություն կա մեր կառավարությունում: Կանցլերը կիսում է մեր անհանգստությունը՝ կապված Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հետևանքով եվրոպական ընկերություններին վնասելու հավանականության հետ: Դա անթույլատրելի է»,- ընդգծել է Զայբերթը:

Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հավելել է, որ ամերիկյան պատժամիջոցների կիրառումը չի համապատասխանում միջազգային իրավունքին:

«Ամերիկացիներն առաջին անգամ չէ, որ այդպիսի քայլի են դիմում. սա անցնում է ամերիկյան պատժամիջոցների օրենսդրության բոլոր սահմանները»,- ասել է Շեֆերը՝ հիշեցնելով ԱՄՆ-ի նախագահ Ռեյգանի վարչակազմի՝ ԽՍՀՄ-ից Եվրոպա գազատարի կառուցմանը խանգարելու փորձը:

«Եթե ԱՄՆ-ի նախագահն օգտվի ԵՄ-ում գազատարների կառուցման և ֆինանսավորման աշխատանքներին մասնակցող գերմանական և եվրոպական ընկերություների դեմ պատժամիջոցներ կիրառելու իրավունքից, մենք դա միջազգային իրավունքի խախտում կհամարենք»,- նշել է Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.