Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Ղրիմի դեմ պատժամիջոցների կիրառումը

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարներն առանց քննարկման մեկ տարով երկարաձգել են Ղրիմի դեմ պատժամիջոցները. այս մասին տեղեկացնում է ԵՄ-ի խորհուրդը:

Հիշեցնենք, որ թերակղզու նկատմամբ սահմանված ներկայիս պատժամիջոցների ժամկետը պետք է լրանար հունիսի 23-ին:

ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ պատժամիջոցները երկարաձգվել են «մինչև 2018 թ. հունիսի 23-ը՝ ի պատասխան Ղրիմի և Սևաստոպոլի ապօրինի միացմանը Ռուսաստանին»:

Ղրիմի դեմ առաջին անգամ պատժամիջոցներ են սահմանվել 2014 թ.: Սահմանափակումներն սկսվեցին առանց ուկրաինական վկայականների ապրանքների ներկրումը դեպի ԵՄ արգելքով, ապա Եվրամիությունը սահմանափակեց իր անդամ երկրներից զգալի թվով ապրանքների մատակարարումը Ղրիմ և ամբողջությամբ արգելեց ներդրումներ կատարել թերակղզու տնտեսության մեջ:

ԱՄՆ-ն և ԵՄ-ն նաև անհատական պատժամիջոցներ են սահմանել Ղրիմի մի շարք պատգամավորների դեմ: Վաշինգտոնում բազմիցս հայտարարել են, որ պատժամիջոցներն ուժի մեջ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը պահպանում է թերակղզու վերահսկողությունը:

Հիշեցնենք, որ Ղրիմը վերամիավորվել է Ռուսաստանին Ուկրաինայի պետական հեղաշրջումից հետո կազմակերպված հանրաքվեի արդյունքում: Ռուսաստանին միանալու օգտին էր քվեարկել թերակղզու բնակիչների 95%-ը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերով՝ Ղրիմի հարցը «վերջնականապես փակ է»:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.