Ինչու՞ Կարմիր խաչը պետք է հեռանա Ռուսաստանից

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Գենադի Օնիշչենկոն անդրադարձել է Ռուսաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը։ «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը մի ժամանակ Կարմիր խաչի աշխարհի ամենահայտնի շարժումներից էր։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն աշխարհի առաջին պետություններից է, որտեղ կառավարությունը հասկացել է հումանիտար ոլորտի խնդիրների կարևորությունը։ «Հենց Ռուսաստանի նախաձեռնությամբ է գումարվել Հաագայի 1899 թ․-ի խաղաղության կոնֆերանսը, որտեղ ընդունվել է ցամաքային պատերազմի օրենքների ու սովորույթների մասին կոնվենցիա։ Այսպիսով՝ Ռուսաստանը Կարմիր խաչի համաշխարհային շարժման հիմնադիրներից է», - ասել է Օնիշչենկոն։

Շարունակելով պատմական էքսկուրսը՝ Պետդումայի պատգամավորն անդրադարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայում գերի ընկած խորհրդային ռազմագերիներին, որոնք պահվում էին 22 համակենտրոնացման ճամբարներում։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն օգնե՞լ է մեր ռազմագերիներին․ իհարկե ոչ։ Միևնույն ժամանակ նրանք ակտիվորեն աշխատում էին բրիտանացի և ամերիկացի ռազմագերիների հետ, այն էլ այն դեպքում, երբ խորհրդային ռազմագերիներն այդ ճամբարներում ճնշող մեծամասնություն էին կազմում։ Ֆաշիստական Գերմանիայում գտնվող մեր ռազմագերիներին չօգնելու իրավական հիմնավորումներ Կարմիր խաչն ուներ։ Շարունակենք այս տրամաբանությամբ․ Ռուսաստանում այսօր տեղի չեն ունենում ռազմական գործողություններ։ Դրանք ավարտվել են մոտ 15 տարի առաջ։ Այդ դեպքում ինչու՞ նրանք չեն հեռանում մեր երկրից։ Թվում է՝ ես գիտեմ պատասխանը։ Պաշտոնական վարկածով՝ նրանք Գրոզնիում օգնում են հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում կալանքի տակ գտնվող 330 ընտանիքների, իսկ Նալչիկում՝ արևելյան Ուկրաինայի եկած մի քանի տասնյակ հազար փախստականների», - նշել է Օնիշչենկոն՝ հավելելով, որ Նալչիկի բազան ժամանակին օգտագործվել է ավազակախմբերին Վրաստանի լեռներով օգնություն հասցնելու համար։

Վերլուծելով Կարմիր խաչի՝ Նալչիկում բազա ունենալու ցանկության շարժառիթները՝ պատգամավորը եզրակացնում է, որ այդ կառույցը հարմար պայմաններ է ստեղծում Ռուսաստանի վրա հարկ եղած ժամանակ հարձակվելու հարմար։ «Նալչիկը և Գրոզնին շատ հարմար հենակետեր են մեր երկրում իրավիճակն ապակայունացնելու կամ այլ ավելի վտանգավոր գործողություններ նախապատրաստելու համար», - ասել է Օնիշչենկոն։

Անդրադառնալով Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Կարմիր խաչի գործունեությանը՝ նա հիշեցրել է, կառույցի պաշտոնական դիրքորոշումը։ Կարմիր խաչը նշում է, որ աշխատանք է տանում ինչպես Կիևի, այնպես էլ՝ Մոսկվայի հետ։

«Ստացվում է, որ Կարմիր խաչը Ռուսաստանը դիտարկում է որպես հակամարտության կողմ, չնայած որ դա այդպես չէ։ Մոսկվան ընդամենը Մինսկի համաձայնագրի մասնակից է, ինչպես Գերմանիան, Ֆրանսիան և Ուկրաինան», - ասել է պատգամավորը։

«Այսպիսով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն համաշխարայն հանրության մեջ սերմանում է հակառուսական տրամադրություններ, իսկ մեր երկրում իրենց բազաները պետք է դիտարկել որպես պոտենցիալ դիվերսիոն հենակետեր։ 1997 թ․ սևիլյան համաձայնագրով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իրավունք ունի աշխատել ցանկացած երկրում (այդ պետության իշխանության հրավերով)` մասնավորապես ռազմական գործողությունների ընթացքում։ Ռուսաստանի Դաշնությունում վաղուց ավարտվել են ռազմական գոևծողությունները, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարող է հեռանալ։ Մենք ցականում ենք հզորացնել մեր սեփական, ազգային կառույցը՝ Ռուսական կարմիր խաչի կազմակերպությունը, որն աշխահի ամենահին և ամենահզոր կառույցներից մեկն է», - եզրափակել է Օնիշչենկոն։   

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.