Փարիզում կողոպտվել է խոշորագույն ռուսական ընկերության պատվիրակության ղեկավարը

Փարիզում՝ Լը Բուրժեի միջազգային ավիատիեզերական սրահում, հարձակում են գործել «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության պատվիրակության ղեկավար Սերգեյ Կոնևի վրա։ Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն հայտագիր է ուղարկել Ֆրանսիա՝ խնդրելով մանրամասն հետաքննություն անցկացնել գործարարի կողոպտման գործով. այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին։

Լը Բուրժեի փարիզյան սրահն աշխարհում ավիացիոն սարքավորումների խոշորագույն ցուցահանդեսներից է։ Միջոցառումը կազմակերպվում է Փարիզից 12 կմ հեռավորության վրա երկու տարին մեկ անգամ։

Ռիա Նովոստի-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Սեն-Դենի թաղամասում  հունսի 20-ի երեկոյան, երբ Կորնևը վերադառնում էր ցուցահանդեսից։

«Թունելի ելքի մոտ կողոպտիչները, կոտրելով մեքենայի ապակին և սպառնալով ֆիզիկական բռնություն կիրառել, պահանջել են փող և թանկարժեք իրեր։ Արագ արձագանքման և ինքնատիրապետման շնորհիվ՝ Սերգեյ Կորնևը կարողացել է պահել անձնագիրը և փաստաթղթերը»,- Ռիա Նովոստի-ին հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային խորհրդի ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան։

Նրա խոսքերով՝ պաշտոնյան թեթև վնասվածքներ է ստացել, բայց հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց։ Ավտոմեքենայի վարորդը չի տուժել։

Ֆրանսիական ոստիկանությունն արդեն չորս կասկածյալի է ձերբակալել՝ կողոպուտ իրականացնելու մեղադրանքով։

ՌԴ արտգործնախարարությունը հայտագիր է ուղարկել Փարիզ՝ խնդրելով մանրամասն հետաքննել Ռոսոբորոնէքսպորտի պատվիրակության ղեկավարի մեքենայի վրա իրականցրած հարձակումը։

Փորձագետների հավաստմամբ՝ հանցագործության աճը բնորոշ է բոլոր եվրոպական երկրներին, որը պայմանավորված է ներգաղթյալների մեծ հոսքով։

Ինչպես նշում է Ռիա Նովոստի-ն վերջին տարիներին Ֆրանսիայում կողոպտիչների զոհն են դարձել հայտնի մարդիկ, ինչպես օրինակ՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Բերնար Կազնևը, նախկին «N1 ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի ընտանիքը, միլիարդատեր Էդուարդ Ռոդշիլդան և ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.