Որպես սիրիացի ներկայացած ուկրաինացի փախստականները դատի են տվել Գերմանիայի իշխանություններին

Ուկրաինայից մի ընտանիք, որը Գերմաիայում փախստականի կարգավիճակ էր ստացել՝ ներկայանալով որպես սիրիացիներ, դատի է տվել Գերմանիայի իշխանություններին, երբ սուտը բացահայտելուց հետո նրանք փորձել են չեղարկել կարգավիճակ տալու մասին իրենց որոշումը։ Այս մասին գրում է Die Welt թերթը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ընտանիքը Գերմանիա է տեղափոխվել 2014 թվականին։ Նրանք ապաստան էր խնդրել իշխանություններից՝ պնդելով, որ եկել են Սիրիայից։ Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գործակալությունը 2015 թ․ մարտին բավարարել է նրանց խնդրանքը։

Դրանից հետո ընտանիքը տեղափոխվել էր Մյունստեր քաղաքում գտնվող փախստականների հանրակացարան։ Նրանք այնտեղի մյուս բնակիչների մոտ պարծեցել են, թե որքան հեշտ են կարողացել խաբել իշխանություներին և ներկայանալ որպես սիրիացիներ՝ չիմանալով արաբերեն ոչ մի բառ։

Ինչպես նշում է թերթը, ուկրաինացի փախստականների ընտանիքը դատի է տվել իշխանություններին՝ վկայակոչելով օրինական ակնկալիքների պաշտպանության իրավական սկզբունքը, որը թույլ է տալիս քաղաքացիներին վստահ լինել, որ իշխանությունները չեն չեղարկի արդեն ընդունած որոշումը։ Գործով այժմ զբաղվում է Մյունստերի վարչական դատարանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.