Գերմանիայում նշել են Թուրքիայի հետ համագործակցության գլխավոր պայմանը

Անկարայի հետ հետագա համագործակցության գլխավոր պայմանը Գերմանիայի այն բոլոր քաղաքացիների ազատ արձակումն է, որոնք իրենց կամքին հակառակ պահվում են Թուրքիայում։ Այս մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հատարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Սիգմար Գաբրիելը։

«Կան մի շարք հնարավորություններ, որոնք մենք կարող ենք առաջարկել Անկարային Թուրքիայի հետ համագործակցության համար։ Մտածեք մաքսային միության արդիականացման մասին։ Դրա համար, սակայն, պայմաններ են անհրաժեշտ։ Թուրքիան պետք է կատարի իր պատրավորությունները՝ ազատ արձակելով մեր քաղաքացիներին, որոնք իրենց կամքին և, մեր խորին համոզմամբ, թուրքական օրենքներին հակառակ, պահվում են քրեակատարողական հիմնարկներում», - ասել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նրա խոսքով՝ հետագա համագործակցությունն անհնար է առանց վերոնշյալ պայմանը կատարելու։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.