Բրազիլիայի նախագահը չեղարկել է իր մասնակցությունը G20-ի գագաթնաժողովին

Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը չեղարկել է իր մասնակցությունը Գերմանիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։

Մեծ քսանյակի երկրների ղեկավարների գագաթնաժողովն անցկացվելու է հուլիսի 7-8-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Թեմերի մասնակցության չեղարկման պատճառների մասին պաշտոնապես դեռ ոչինչ չի հաղորդվել։

Ոչ պաշտոնական աղբյուրները, սակայն, հայտնում են, որ որոշումը կայացվել է կոռուպցիոն խոշոր սկանդալի ֆոնին։ Երկրի ղեկավարին կոռուպցիայի մեջ է մեղադրում Կոնգրեսի ստորին պալատը։ Ավելի վաղ երկրի գլխավոր դատախազը Թեմերին մեղադրանք էր առաջադրել «պասիվ կոռուպցիայի» հոդվածով։ Մեղադրանքն ուղարկվել է Գերագույն դատարան, և այժմ խորհրդարանի պալատը պետք է քվեարկի, որպեսզի դատարանին թույլ տա գործ սկսել երկրի ղեկավարի դեմ։

Պատգամավորների երկու երրորդի ձայնը բավարար է դատական գործին ընթացք տալու համար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.