Ահաբեկչություն՝ Դոնեցկի կենտրոնում

Ահաբեկչություն է տեղի ունեցել Դոնեցկի կենտրոնում, ինչի հետևանքով վնասվել է առևտրի ինստիտուտի շենքը։ Այս մասին հայտնում են Դոնեցկի ինքավար շրջանի ղեկավարություն ներկայացուցիչը։

«Շեվչենկոյի բուլվարում՝ առևտրի ինստիտուտի շենքի մոտ տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն։ Ավերվել է համալսարանի դահլիճը և գրադարանը», - լրագրողներին հայտնել է Դոնեցկի ինքնավար շրջանի ղեկավարության ներկայացուցիչը։

Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի խոսքով՝ շենքը վնասվել է պայթյունի հետևանքով։ Զոհեր և վիրավորներ չկան։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.