Գերմանիայի ԱԳ նախարարը հույս ունի G20-ի շրջանակում կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Սիգմար Գաբրիելը հույս ունի, որի հուլիսի 7-8-ին Համբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ հնարավոր կլինի կազմակերպել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։

«Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովը խոշոր միջոցառում է։ Մենք հույս ունենք, որ դրա շրջանակում հնարավորություն կունենանք կազմակերպել Ձեր և ԱՄՆ-ի նախագահի՝ այդքան սպասված հանդիպումը», - Կրեմլում Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ Բեռլինի հույս ունի նաև G20-ի ժամանակ կնքել կլիմայական փոփոխությունների մասին նոր համաձայնագիր։

«Մեծ հույսեր ենք կապում երկխոսության հետ, որը կայանալու է քսան պետության ղեկավարների միջև։ Մեծ աշխատանք ունենք մեր առաջ», - եզրափակել է Գաբրիելը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը չեղարկել է իր մասնակցությունը Գերմանիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։ Որոշումը կայացվել էր կոռուպցիոն խոշոր սկանդալի ֆոնին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.