Մանրամասներ՝ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հանդիպումից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա չինացի գործընկեր Սի Ցզինպինը երեկ՝ հուլիսի 3-ի երեկոյան ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են Կորեական թերակղզու և Սիրիայի հետ կապված հարցերը. այս մասին տեղեկացնում է «Սինհույա» գործակալությունը:

«Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են երկխոսությունների և բանակցությունների միջոցով միասին հասնել թերակզու խնդիրների կարգավորմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Չինաստանի նախագահը հայտարարել է, որ կողմերը պետք է ամրապնդեն համագործակցությունը և անպայման աջակցեն միմյանց զարգացման ուղիներ փնտրելու  հարցերում, պաշտպանեն ինքնիշխանությունը և ազգային անվտանգությունը:

Ինչպես նշում է Լենտա-ն, ՌԴ նախագահը հուլիսի 3-ին Կրեմլում ընդունել է երկօրյա այցով Մոսկվայում գտնվող Սիին: Նրանց հանդիպման հիմնական մասն անցել է փակ դռների հետևում՝ առանց լրագրողների: Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդները ոչ պաշտոնական ընթրիք են ունեցել:

Սի Ցզինպինի այցի արդյունքում կհաստատվի 2017-2020 թ․թ. հարևանության, ընկերության և համագործակցության պայմանագրի իրականցման գործողությունների ծրագիրը:

Հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտնել է նաև, որ գոհ է Չինաստանի հետ ապրանքաշրջանառության զգալի աճից, և պատրաստվում է իր գործընկերոջ հետ քննարկել ոչ միայն տնտեսական, այլև անվտանգությանը վերաբերող հարցեր:

ՏԱՍՍ-ը տեղեկացրել է, որ ՌԴ նախագահը Սիին է հանձնել Սբ. Անդրեաս առաքյալի հուշամեդալը՝ ասելով, որ այն «վկայությունն է Ռուսաստանի մատուցած հատուկ ծառայությունների՝ ուղղված երկու երկրների ժողովուրդների բարեկամության, համագործակցության և ռազմավարական փոխգործունեության զարգացմանը»:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.