Ռուսական ռմբակոծիչները հարված են հասցրել Սիրիայում ԻՊ-ի հենակետերին

Ռուսական ռազմաօդային ուժերի հեռավոր ավիացիայի ռազմավարական Տու-95ՄՍ ռմբակոծիչները X-101 թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել Իսլամական պետության գրոհայինների հենակետերին. տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Հուլիսի 5-ին Ռուսաստանի տարածքի Էնգելս օդանավակայանից դուրս եկած ռազմավարական Տու-95ՄՍ ռմբակոծիչները նորագույն X-101 թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել Համա և Հոմս շրջանների սահմանին Իսլամական պետության ահաբեկիչների ռազմաբազաներին»,- այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

ՊՆ-ում մանրամասնել են, որ «հարվածի արդյունքում ոչնչացվել է զենքի և զինամթերքի երեք խոշոր պահեստ, ինչպես նաև Աքերբաթ քաղաքում գտնվող ահաբեկիչների հրամանատարական կետը, որը հաստատված է եղել օբյեկտիվ վերահսկողության տվայլներով»:

Նորագույն գերճշգրիտ X-101 հրթիռներով հարվածներն իրակավացել են մոտ 1000 կմ հեռավորությունից: Ռազմավարական ռմբակոծիչներին օգնություն են ցույց տվել Հմեյմիմ ավիաբազայի Սու-30ՍՄ կործանիչները: Մարտական առաջադրանքի բարեհաջող իրականացումից հետո ռուսական բոլոր ինքնաթիռները վերադարձել են հենակետային օդանավակայաններ:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, X-101-ը ռուսական ռազմավարական օդային մեկնարկման թևավոր հրթիռ է, որը պատրաստված է ռադարային տեսանելիության նվազեցման նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Այն ընդունակ է խոցել մինչև 4500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները: X-101 հրթիռները կարող են կրել նաև միջուկային մարտագլխիկներ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.