Զուգահեռներ՝ Մոսուլի և Հալեպի ազատագրման գործողությունների միջև

Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսների համալսարանի քաղաքական գիտությունների դոցենտ Գևորգ Միրզոյանն անդրադարձել է վերջին տարիների ամենաթեժ հակամարտությանը՝ սիրիական ճգնաժամին՝ զուգահեռներ անցկացնելով Իրաքում Իսլամական պետության դեմ պայքարի հետ։ Ռիա Նովոստի-ում տեղ գտած հոդվածում հեղինակը նշում է․

«Գործողությունը սկսելուց ութ ամիս անց ամերիկացիները և նրանց դաշնակիցները վերջապես կարողացան իրենց ազատագրած Մոսուլով «պատասխանել» ռուս-սիրիական համատեղ ուժերի կողմից իրականություն դարձած Հալեպի ազատագրմանը։ Իմիջի տեսանկյունից Մոսուլի ազատագրումն, իհարկե, որոշ չափով բարձրացրեց ամերիկացիների վարկանիշը։ Սակայն, եթե փորձենք նայել այդ PR պարկերի շրջանակից դուրս, ապա կտեսնենք, որ Հալեպի ազատագրումն ավելի կարևոր և արդյունավետ էր, քան՝ Մոսուլինը։

Ռազմավարական տեսանկյունից Հալեպի ազատագրումը կարելի է համարել Սիրիայի քաղաքացիական պատերազմի ավարտի սկիզբը։ Գործողության հաջող ավարտը նշանակում էր, որ ոչ միայն ազատագրվում է Սիրիայի երբեմնի տնտեսական մայրաքաղաքը, այլ նաև պարզ էր դառնում, որ ահաբեկիչներին հաղթելը ժամանակի հարց է։ Հալեպի ազատագրման համար ևս մեկ խթան էր այն, որ Թուրքիան սկսեց առաջվա պես չաջակցել ընդդիմադիր ուժերին՝ անցնելով հաղթող ուժերի կողմը։ Հալեպի ազատագրումը հող նախապատրաստեց համանուն նահանգի ազատագրման, այնուհետև Եփրատ գետ հասանելիություն ունենալու և հարավարևելքում հսկայական տարածքներ գրավելու համար։  

Ինչ վերաբերում է Մոսուլի ազատագրման ստրատեգիական նշանակությանը, ապա կարելի է ասել, որ այն Իրաքի համար ընդամենը երկրի վերակառուցման սկզբի ավարտն էր։  Մոսուլից հետո գալիս է նոր շրջան․ Իրաքի իշխանությունները ստպված են կռվել խաղաղ ապրելու համար, և այդ կռիվը Բաղդադի համար այդքան էլ հեշտ չէ։ Մասնագետները չեն բացառում, որ գրավիտացիոն էֆեկտները կարող են մասնատել Իրաքը, կամ լավագույն դեպքում՝ հանգեցնել նոր Իսլամական պետության ստեղծման, որպես հակակշիռ սունիական շարժման։

Ռազմական տեսանկյունից Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի ազատագրման գործողությունն անցկացվել է ավելի բարձր մակարդակով։ Կոնկրետ հարձակումը ծրագրվել է ռուս փորձագետների կողմից, սակայն նրանք գրոհին չեն մասնակցել։

Իսկ ի՞նչ տեղի ունեցած Մոսուլի պարագայում։ Իրաքյան քաղաքն ազատագրեց կոալիցիայի մոտ հարյուր հազարանոց խայտաբղետ խումբը, որի մեջ մտնում էին Իրաքի բանակը, քրդական «Փեշմերգա» զորամիավորումը և տեղի աշխարհազորայինները։ Քաղաքն ազատագրելու համար նրանցից պահանջվեց ութ ամիս և մոտ հազար զոհ (միայն պաշտոնական տվյալներով)։ «New York Times» թերթը մեջբերել է Իրաքի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար գեներալ-մայոր Սամի ալ Արադիի խոսքերը․ «Ես 40 տարի է ծառայում եմ բանակում։ Մասնակցել եմ Իրաքի գրեթե բոլոր ճակատամարտերին, սակայն երբեք չեմ տեսել Մոսուլի հին քաղաքի գրավման պես կռիվ։ Մենք պայքարում էինք, տառացիորեն, յուրաքանչյուր մետրի համար»։

Մարդասիրական տեսանկյունից Մոսուլի ազատագրումն ավելի «կեղտոտ» էր, քան՝ Հալեպինը։ Սիրիական քաղաքի ազատագրման ժամանակ իշխանությունները փորձում էին ահաբեկիչներին «քշել» թաղամասից թաղամաս՝ փորձելով հնարավորինս քիչ վնաս հասցնել խաղաղ բնակչությանը։ Հաճախակի բացվում էին հումանիտար միջանցքներ՝ հնարավորություն տալով բնակչությանը լքել տարածքը։ Հաճախ ահաբեկիչները կրակ էին բացում քաղաքը լքել փորձող մարդկանց վրա։ Ընդհանուր առմամբ՝ Հալեպի ազատագրման ժամանակ զոհված քաղաքացիական անձանց թիվը հաշվվում է 500-ից մինչև հազար մարդ։ Արևմտյան ԶԼՄ-ները, սակայն, մշտապես ուռճացնում էին այդ թիվը՝ փորձելով ցույց տալ, որ Սիրիայի իշխանություններն «անմարդկային վարք են» դրսևորում։

Ինչ վերաբերում է Մոսուլին, ապա այնտեղ խաղաղ բնակչությանը հաշվի չէին առնում ոչ ամերիկացիները, ոչ նրանց դաշնակիցները և ոչ էլ՝ ԶԼՄ-ները։ Ամերիկացիներին կարելի էր հասկանալ․ նրանք ցանկանում էին ամենասեղմ ժակետներում ազատագրել քաղաքը։ Չէր հաշվվում ճակատամարտի ժամանակ պատճառված նյութական և մարդկային կորուստի չափը։ Ինչպես նշում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ամերիկացիները և նրանց դաշնակիցները ոչ մի հնարավորություն չէին տալիս խաղաղ բնակչությանը լքելու քաղաքը, այդ պատճառով էլ մարդիկ փորձում էին անկանոն փախչել, ինչն էլ պատճառ դարձավ մեծ թվով զոհերի։

Պենտագոնն ի սկզբանե փակել էր գործողության հասանելիությունը բոլոր «սխալ լրագրողների» համար, ինչի հետևանքով էլ խաղաղ բնակչության շրջանում գրանցված զոհերի մասին տեղեկություն, մեծ հաշվով, չէր ստացվում։ Այնուամենայնիվ, Amnesty International կազմակերպությունը հրապարակել էր մի զեկույց, որտեղ ոչ միայն մեղադրում էին Իրաքի իշխանություններին անհամաչափ ուժ կիրառելու համար, այլև բաց տեքստով հայտնում էին կոալիցիայի կողմից Մոսուլի խիտ բնակեցված թաղամասերին ավիահարվածներ հասցնելու մասին։ Որոշ տվյալների համաձայն՝ կոալիցիայի ավիահարվածներից մեկի ժամանակ զոհվել էր 200 խաղաղ բնակիչ։ Իսկ գործողության ընթացքում զոհված քաղաքացիների ընդհանուր թիվը հասնում է 10000-ի։ Եվս մեկ միլիոն մարդ ստիված է եղել լքել իր տունը․ նրանցից շատերը հազիվ թե վերադառնան»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.