ՄԱԿ-ը կոչ է անում փախստականներին Եվրոպա տեղափոխելու անվտանգ ուղիներ մշակել

Անհրաժեշտ է փախստականներին տեղափոխելու նոր, անվտանգ ուղիների գտնել, որոնք կփոխարինեն արդեն հազարավոր մարդկանց կյանքեր խլած միջերկրածովյան երթուղուն. հայտարարել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Վինսենթ Քոշաթելը:

«Փախստականների և ներգաղթյալների տեղաշարժը Սահարայով և Միջերկրական ծովով շատ կյանքեր է խլում: Մենք պետք է գործող այլընտրանքներ առաջարկենք՝ հակառակ դեպքում տառապողների և մահացողների թիվը կշարունակի աճել»,- նրա հայտարարությունը փոխանցում է Ռիա Նովոստի-ն:

Քոշաթելի խոսքով՝ փախստականների հարցերով ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստվում է գնահատել ներկայիս իրավիճակը՝ դեպի Եվրոպա ուղևորվող փախստականներին պաշտպանելու նոր, արդյունավետ միջոցներ առաջարկելու համար: Այս նպատակի համար գործակալությանը 41,2 միլիոն դոլար է անհրաժետ, որը կօտագործվի երեք ուղղությամբ՝ կտրամադրվի այն երկրներին, որտեղից մարդիկ փախչում են, եվրոպական այն երկրներին, որոնք ընդունում են փախստականներին և Սահարայի հարավում գտնվող տարանցիկ պետություններին:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Սահարայով և Միջերկրական ծովով Եվրոպա հասնել ցանկացող ներգաղթյալներից 2171-ը զոհվել կամ անհետ կորել է:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.