Սպիտակ տունը Թրամփի և Պուտինի երկրորդ զրույցը չի համարում ամբողջական հանդիպում

Ռուաստանի և Միացյալ Նահանգների նախագաները կարճ զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված ընթրիքից հետո, սակայն այն չի կարելի համարել ամբողջական հանդիպում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

«Թրամփի և Պուտինի միջև չի եղել ոչ մի «երկրորդ հանդպում», ընթրիքից հետո եղել է ընդամենը կարճ զրույց։ Ակնարկները, թե Սպիտակ տունը փորձում է թաքցնել երկրորդ հանդիպման փաստը, սուտ են», - Թրամփի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը։

Երկու երկրների նախագահների միջև «գաղտնի հանդիման» մասին լուրերն սկսել են ամերիկյան ԶԼՄ-ներում շրջանառվել Eurasia Group միջազգային խորհրդատվական ընկերության ղեկավար Յան Բրեմերի՝ Bloomberg լրատվականին տված հարցազրույցից հետո։ Նա հայտնել էր, որ պաշտոնական հանդիպումից հետո Թրամփը և Պուտինը ևս մեկ զրույց են ունեցել, որը տևել է մոտ մեկ ժամ։

Ավելի վաղ Washington Post-ը, հղում կատարելով Սպիտակ տան աղբյուրին, գրում էր, որ Թրամփի և Պուտինի զրույցը տեղի է ունեցել ընթրիքի ընթացքում, որը կազմակերպվել էր G20-ի անդամ պետությունների ղեկավարների և նրանց կողակիցների համար։ Աղբյուրը նշում է, որ Թրամփը վեր է կացել իր տեղից և նստել Պուտինի կողքին, ինչից հետո էլ սկսվել է զրույցը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նախագահները երկու ժամանոց պաշտոնական հանդիպումից բացի ունեցել են միմյանց հետ կրկին շփվելու բազմաթիվ հնարավորություններ։

Երկրորդ հանդիպման մասին լուրերը վրդովեցրել էին նաև Թրամփին։ Նրա խոսքով՝ ԶԼՄ-ները տեղյակն էին, որ Անգելա Մերկելը G20-ի անդամ երկրների բոլոր ղեկավարներին հրավիրել է ընթրիքի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.