Գերմանիայի արտգործնախարարը կողմ է հակառուսական պատժամիջոցների չեղարկմանը

Գերմանիայի արտգործնախարար Սիգմար Գաբրիելը կարծում է, որ անհրաժեշտ է աստիճանաբար չեղարկել հակառուսական պատժամիջոցները. նրա խոսքերը փոխանցում է գերմանական Focus ամսագիրը:

«Եվրամիության որոշման համաձայն՝ Մինսկի համաձայնագրերը պետք է 100%-ով իրականացվեն, որպեսզի հակառուսական պատժամիջոցներն ամբողջությամբ վերացվեն: Իմ կարծիքով՝ դա անիրականանալի է: Ավելի ճիշտ կլիներ հաջորդաբար չեղարկել պատժամիջոցները՝ ցույց տալով, որ պետք է շարժվել խաղաղության ուղղությամբ»,- ասել է Գաբրիելը:

Բացի այդ, Գերմանիայի ԱԳ նախարարը դրական է արտահայտվել Մոսկվայի նկատմամբ Բեռլինի նոր քաղաքականության մասին, որի նպատակը լարվածության թուլացումն է: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաճախակի հանդիպումները նա բացատրել է «բազմաթիվ խնդիրների» առկայությամբ:

Մինսկի համաձայնագրերը 2015 թ. «նորմանդյան քառյակի»՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից ստորագրված փաստաթուղթ է: Այն ուղղված է Ուկրաինայի արևելքում տիրող հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը, այդ թվում նաև Դոնբասում հրադադարի հաստատմանը, ծանր զինամթերքի դուրսբերմանը և տարածաշրջանի հատուկ կարգավիճակի օրենսդրական ամրապնդմանը:

Ինչպես նշում է Լենտա-ն, Արևմուտքի երկրները մշտապես Մոսկվայի վրա են դնում Մինսկի համաձայնագրերի իրականցման պարտականությունը և դրա հետ են կապում պատժամիջոցնելի վերացումը: Ռուսաստանն իր հերթին հիշեցնում է, որ ինքը Մինսկի գործընթացի երաշխավորներից է, այլ ոչ թե հակամարտության կողմերից մեկը:

Նշենք, որ Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ է մտել 2014 թ. հանրաքվեի արդյունքերի համաձայն, որոնք, սակայն, չեն ընդունվում Կիևի կողմից: Մոսկվան պնդում է, որ հանրաքվեն իրականացվել է միջազգային իրավունքի բոլոր կանոնների համաձայն:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.