Գերմանիան ապաստան է տալիս ահաբեկիչներին․ Չավուշօղլու

Թուրքիան Գերմանիային մեղադրում է ահաբեկիչներին ապաստարան տրամադրելու մեջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Երբ Թուրքիան ահաբեկիչներին արտահանձնելու հարցով դիմում է Գերմանիային, վերջինս հղում է կատարում իր դատական համակարգի անկախությանը։ Իսկ գերմանական իշխանությունների պահանջը իրենց քաղաքացուն արտահանձնելու վերաբերյալ (ահաբեկչությանն առնչություն ունենալու մեղադրանքով կալանավորվել է) անարգանք է մեր դատական համակարգի նկատմամբ», - թվիթերյան իր էջում գրել է Չավուշօղլուն։

«Գերմանիան պետություն է, որն ապաստան է տալիս գյուլենականներին և Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին։ Այս պետության նման հայտարարություններն անընդունելի են և խոսում են երկակի ստանդարտներով քաղաքականության մասին», - շարունակել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ավելի վաղ Գերմանիայի արտգոծնախարար Սիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ Բեռլինը չի պատրաստվում նախկինի պես շարունակել Անկարայի նկատմամբ վարած քաղաքականությունը։

Երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման վերջին քայլը Թուրքիայում վեց իրավապաշտպանների ձերբակալությունն էր, որոնց թվում եղել է նաև Գերմանիայի քաղաքացի։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցելու մեջ։ Ինչպես նշում է Գերմանիայի Ագ նախարարը, Գերմանիայի ձերբակալված քաղաքացին մասնակցում էր մարդու իրավունքների պաշտպանության մասին համաժողովի և տեղի ԶԼՄ-ներում երբեք հանդես չի եկել որևէ հրապարակմամբ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.