Բնապահպանները Փարիզում կաշալոտի մակետ են տեղադրել

Փարիզում՝ Սենա գետի ափին, կաշալոտի 18 մետրանոց մակետ են տեղադրվել: Այս ակցիան նվիրված է Paris l’été («Ամառը Փարիզում») փառատոնին, որը կշարունակվի մինչև օգոստոսի 5-ը. տեղեկացնում է Le Parisien-ը:

Անցորդներին ապացուցելու համար, որ կաշալոտն իրոք ափ է շպրտվել, մի տեսարան է բեմադրվել հետազոտողների դեր տանող դերասանների մասնակցությամբ, որոնք «ուսումնասիրում էին» կենդանուն: Իրավիճակն ավելի իրատեսական դարձնելու համար դեպքի վայրը շրջափակվել է:

BFM TV-ն մանրամասնել է, որ պլաստմասե կետով ներկայացումը բելգիական Captain Boomer կազմակերպության ակտիվիստների աշխատանքն է: Ավելի վաղ նրանք արդեն նմանատիպ միջոցառումներ կազմակերպել են: Ակցիայի նպատակն է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ «մեր էկոհամակարգը ոչնչացված է»:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.