Էրդողանը զարմացած է Ս-400-ի գնման հարցով Վաշինգտոնի անհանգստությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զարմացած է ԱՄՆ-ի մտահոգվածությամբ՝ պայմանավորված Անկարայի և Մոսկվայի միջև հակաօդային պաշտպանության Ս-400 զենիթահրթիռային համակարգի հնարավոր գնման հանգամանքով․ գրում է Russia Today-ը։

Ավելի վաղ այս հարցով իրենց անհանգստությունն էին հայտնել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը և ԱՄՆ-ի Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ Ժոզեֆ Դենֆորդը։ Վաշինգտոնի անհանստությունը հասկանալի է, քանի որ Ռուսաստանի հետ համաձայնությունը կդառնա Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից հեռանալու ևս մեկ քայլ։ Բացի այդ, մասնագետները նշում են, որ այդ գործարքը ցույց կտա Մոսկայի՝ զենիթահրթիռային համակարգի դաշտում Վաշինգտոնի նկատմամբ ունեցած առավելությունը։

«Ինչու՞ դա պետք է անհագնստության պատճառ դառնա։ Յուրաքանչյուր պետություն պետք է քայլեր ձեռարկի իր անվտանգությունն ապահովելու համար», - Էրդողանի՝ Վաշինգտոնի անհանգստության առիթով մեկնաբանությունը մեջբերել է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի նախագահն այս խոսքերը հնչեցրել է ԱՄՆ-ի Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ Ժոզեֆ Դենֆորդի հայտարարությունից հետո, որը պնդում էր, որ Անկարայի կողմից Ս-400-ի գնման մասին լուրերը կեղծ են։

«Անհանգստացնող կլիներ, եթե նրանք դա արած լինեին, բայց գործարք կնքված չէ», - ասել էր Դոնֆորդը։

Էրդողանը, սակայն, ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՕՊ համակարգի գնման վերաբերյալ բանակցությունները «գործնականում ավարտվել են»։ Գրեթե նույն հայտարարությամբ էր հանդես եկել նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը։

Նախորդ տարվա նոյեմբերին, երբ սկսեցին լուրեր շրջանառվել Անկարայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգի հնարավոր գնման մասին, Ըշըքը հույս էր հայտնել, որ նշված համակարգը համատեղելի կլինի ՆԱՏՕ-ի պահանջների հետ։ Վաշինգտոնում, սակայն, դեմ են գործարքի կնքմանը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ ռուսական Ս-400 համակարգն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի հետ՝ միևնույն ժամանակ նշելով, որ զենիթահրթիռային համակարգի ձեռքբերումը Թուրքիայի իրավունքն է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.