Պետքարտուղարությունում չեն բացառել Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը

Վաշինգտոնը քննարկում է ամերիկյան զենքն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը. BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հաստատել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը:
«Պաշտապանական զենքը Ուկրաինային թույլ կտա պաշտպանել իրեն»,- ասել նա՝ միաժամանակ չհաստատելով, որ Վաշինգտոնը կգնա այդ քայլին: «Այդ հարցը հետագա քննարկման կարիք ունի»,- ընդգծել է Վոլքերը՝ ամփոփելով Ուկրաինա, ավելի կոնկրետ՝ Կիևի ղեկավարության տակ գտնվող Դոնբասի տարածքներ կատարած այցի արդյունքերը:
Պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչը կարծում է, որ Դոնբասում խաղաղության հաստատումը կպահանջի նոր ռազմավարական երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ: